Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ռուսաստանցի խառը մենամարտերի մարզիկ Ուսման Նուրմագոմեդովը իր թիմակիցների և ընկերների հետ հարձակվել է UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա, ով այդ ժամանակ հարցազրույց տալիս է եղել RAF-ի մամուլի ծառայությանը։
Մեծ ծեծկռտուք է սկսվել։

Միջադեպը տեղի է ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում:

Մերաբ Դվալիշվիլին ԱՄԷ էր ժամանել Real American Freestyle ազատ ոճի ըմբշամարտի հերթական լիգայի մրցաշարին մասնակցելու համար:

Միջադեպի պատճառով Ուսման Նուրմագոմեդովը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *