Բագրատ Սրբազանը ցավակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին ու կուսակցության
«Պարոն Գևորգյանը պարզապես կալանավորված չէր, այլ կալանավորված էր քաղաքական նպատակներով։ Որքան էլ իրենք փորձեն ցինիկաբար այլ բնութագրումներ տալ, այնուհանդերձ, նա քաղաքական հետապնդման զոհ է։ Իշխանության ուղիղ պատասխանատվության ներքո է դեպքը տեղի ունեցել»,-«18 արդարների» դատական նիստից հետո ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը։
Սրբազանի համոզմամբ՝ իշխանություններն այս կերպ «մարդասպանություն» են գործել։
Հիշեցնենք, որ կալանավայրում Արսեն Գևորգյանի մահից հետո Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, թե Գևորգյանի ինքազգացողությունը առավոտյան է վատացել, առաջին բուժօգնությունը ցույց է տվել բուժակը: 07:55 կանչել են շտապօգնություն: Եվ արդեն 8:30 -ին արձանագրվել է ընդդիմադիր թեկնածուի կենսաբանական մահը: