Դուք ստեղծեցիք հեքիաթ. Եվա Զոհրաբյանը կիսվել է դստեր 1-ամյակի տոնական կադրերով

Դերասանուհի Եվա Զոհրաբյանի ընտանիքում տոնական տրամադրություն է։ Նրա դուստրը՝ փոքրիկ Արիան, դարձել է 1 տարեկան։ Այս առիթով դերասանուհին սոցիալական հարթակներում հրապարակել է հեքիաթային ու ջերմ լուսանկարներ, որոնք արտացոլում են օրվա կախարդական մթնոլորտը։

Եվան, չթաքցնելով իր հիացմունքն ու հուզմունքը, գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր օգնել են իրականություն դարձնել իրենց պատկերացրած տոնը. «Արիան դարձավ 1 տարեկան։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել մեր ունեցած հրաշք օրով։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր՝ հեքիաթում ենք։ Ամեն դետալ, ամեն գույն մեզ տանում էր դեպի հրաշք աշխարհ»։

Դերասանուհին նաև հավելել է, որ միջոցառման կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայել՝ ներդնելով իրենց ամբողջ շնորհքը, որպեսզի օրը դառնա անմոռանալի։ Հրապարակված կադրերից երևում է, որ տարեդարձի ձևավորումն իրականացվել է նուրբ ու հեքիաթային ոճով, որտեղ յուրաքանչյուր դետալ ընդգծել է փոքրիկ Արիայի առաջին մեծ տարեդարձի կարևորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *