ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին

ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարված է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

«Սա լուրջ նախազգուշացում է թշնամուն՝ դադարեցնելու Հորմուզի նեղուցում օդային սադրանքներն ու նավթի մաքսանենգությունը։ Նման խախտումների և ագրեսիայի գործողությունների կրկնության դեպքում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը լիովին պատրաստ են գործելու առանց սահմանափակումների»,- լրատվամիջոցը մեջբերում է ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

Նշվում է, որ հարվածը պատասխան է եղել Հորմուզի նեղուցի ափին գտնվող իրանական Սիրիկ քաղաքում հեռահաղորդակցության աշտարակի դեմ իրականացված հարձակմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *