
Այսօր միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և ավտոմեքենայի վարորդի միջև: Համացանցում տարածվել են կադրեր, ըստ որոնց, ճանապարհը չզիջելու պատճառով վեճ է առաջացել տրոլեյբուսի վարորդի և մարդատար ավտոմեքենայի վարորդի միջև, որին միջամտել են նաև տրոլեյբուսի ուղևորները՝ պաշտպանելով տրոլեյբուսի վարորդին: