Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել


Աշխարհ


«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։


33-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է ընդգրկվել Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպմանը, որն այսօր՝ նոյեմբերի 12-ին, անցկացվում է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։


Այս հանդիպումը Քեյնի համար 126-րդն է Անգլիայի հավաքականի կազմում։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել ազգային թիմի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնից, որը 1970-1990 թվականներին անցկացրել է 125 հանդիպում։


Քեյնը Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է 2015 թվականի մարտին։ Նա նաև ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է՝ իր հաշվին ունենալով 91 գոլ։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *