Հայաստանի համայնքներից էներգետիկ կառավարման 16 մասնագետներ և ՏԿԵՆ ներկայացուցիչներ վերջերս ավարտեցին 7-օրյա ինտենսիվ ուսումնական այցը Գերմանիա։ Քեմփտեն, Մեմմինգեն և Բոբինգեն համայնքների փորձով առաջնորդվելով՝ թիմն ուսումնասիրեց առաջադեմ լուծումներ հետևյալ ոլորտներում․
– Հանրային շենքերի էներգաարդյունավետություն և ջեռուցման, օդափոխության ու օդորակման խելացի համակարգեր
– Վերականգնվող էներգիա՝ արևային ֆոտովոլտային համակարգեր, էներգիայի կուտակման մարտկոցներ, հողմային և երկրաջերմային էներգիա, ջերմային պոմպեր
Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը մասնակիցները պատրաստ են կիրառել Ախուրյան, Արթիկ, Իջևան, Նոյեմբերյան, Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սիսիան համայնքներում՝ նպաստելով կայուն և դիմակայուն էներգետիկ լուծումների ներդրմանը։
Ուսումնական այցը կազմակերպվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող SE4Resilience ծրագրի՝ մարդկային կարողությունների զարգացման (HCD) միջոցառումների շրջանակում։