«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան

«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով տեղեկացա թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի մահվան մասին։ Նախևառաջ խորին ցավակցություն եմ հայտնում մահացած վարորդի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։
     Միաժամանակ, այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգության, առողջական վիճակի նկատմամբ պատշաճ ուշադրության և աշխատանքային պայմանների կարևորությունը։ Հանրային տրանսպորտի վարորդներն ամեն օր պատասխանատվություն են կրում հազարավոր քաղաքացիների կյանքի և անվտանգության համար։ Հետևաբար, նրանց անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն, ինչի մասին բազմիցս պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել «Մայր Հայաստան» խմբակցությունը:
     Կարևոր եմ համարում, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք ուսումնասիրվեն, և հանրությանը ներկայացվեն հստակ պարզաբանումներ։
     Եվս մեկ անգամ ցավակցում եմ հարազատներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *