Կասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործում: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՀԿԱԾ-ից:
ՀԿԱԾ Գեղարքունիքի մարզային բաժնում ՔՏԱՀ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության 4 փողոց հասցեում, բաժնի աշխատակիցները դադարեցրել են «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը մինչև հայտնաբերված խախատումների վերացումը։