Երևանում դադարեցվել է հնդկական ռեստորանի գործունեությունը, իսկ Արթիկ քաղաքում` առևտրի մի օբյեկտ

Երևանում դադարեցվել է հնդկական ռեստորանի գործունեությունը, իսկ Արթիկ քաղաքում` առևտրի մի օբյեկտ։

Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացել Արթիկի Բաղրամյան փ․ 𝟐𝟕/𝟑 և 𝟐𝟗/𝟏 հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտում և Երևանի Աբովյան փողոցի 𝟏/𝟏 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։ Հայտնաբերվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող խախտումներ։

Որոշվել է ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *