Հնդկաստանում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել

Հնդկաստանում ծանր ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է India Today-ը, վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգում՝ Կազիրանգա ազգային պարկի մոտակայքում։

Բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսի ուղևորների մեծ մասը քոլեջի ուսանողներ են եղել։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *