Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով

Դերասան Գոռ Հակոբյանը ինստագրամյան իր էջում կիսվել է որդու՝ Ֆելիքսի բուժման ճանապարհի հերթական դրվագով՝ ցույց տալով, որ նույնիսկ դժվարին օրերին ընտանիքը փորձում է պահպանել դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը։

Ամիսներ առաջ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժումը կազմակերպելու նպատակով։ Այդ ժամանակվանից ընտանիքի համար սկսվել է պատասխանատու և հուզականորեն բարդ մի շրջան։

Ֆելիքսն արդեն ենթարկվել է անհրաժեշտ լուրջ վիրահատական միջամտության, որը, ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, բարեհաջող է անցել։

Այս ընթացքում Գոռ Հակոբյանը շարունակում է սոցիալական ցանցերի միջոցով հետևորդների հետ կիսվել որդու բուժման ճանապարհի առանձին դրվագներով՝ չկորցնելով լավատեսությունն ու հավատը։

Այս անգամ դերասանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Ֆելիքսի՝ ճառագայթային բուժման գնալու առօրյայից մի հատված։ Հրապարակմանը կից նա գրել է.

«Ճառագայթի գնալու ամենօրյա համերգներից մի հատված»։

Գոռի հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է ընտանիքը փորձում բուժման այս պատասխանատու փուլն անցնել դրական տրամադրվածությամբ՝ դժվարությունները հաղթահարելով սիրով, համախմբվածությամբ և փոխադարձ աջակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *