Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով, Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում առաջնորդները նախ առանձնազրույց են ունեցել, ապա բանակցությունները շարունակել պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Կատարի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների միջև ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին, իսկ առևտրատնտեսական գործընկերության համաձայնագիրը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը։
Կողմերը քննարկել են նաև Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելու և խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հարցը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Սիրիայում և Լիբիայում վերջին զարգացումները։
Հանդիպումից հետո՝ Թուրքիայի և Կատարի միջև ստորագրվել է տարբեր ոլորտներ ընդգրկող հինգ համաձայնագիր, այդ թէվում՝ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիրը, որն ստորագրել են Էրդողանը և Ալ Թանին։