«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան

Նոր մեղադրանքի էության վերաբերյալ պաշտպանական կողմը պնդում է, որ Սամվել Կարապետյանը առնչություն չունի դեպքի կամ դեպքերի հետ։ «Փաստարկված ներկայացնում ենք և կներկայացնենք հանրությանը, որ Կարապետյանին վերագրվող արարքը չի կարող հանցագործություն համարվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։

«Ներկայացվում են թվեր, նշվում է 64 միլիարդի վնասի մասին, սակայն նույնիսկ 64 դրամի վնաս չի պատճառվել, այլ հակառակը՝ միլիոնավոր դոլարների օգուտ է տրվել»,- նշեց փաստաբանը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա՝ հայտնելով․ «Նախորդ վարույթի շրջանակում գործել է 53-55 քննիչից բաղկացած քննչական խումբ: Այս քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը բաղկացած է 91 քննիչից, այսինքն՝ քննիչների թիվը կրկնակի ավելացել է»: «Ցավում եմ, որ մեր իրավապահ կառույցները այդքան ռեսուրսներ են օգտագործում, որպեսզի չեղած բանը հիմնավորեն, ուղղակի աղմուկ են բարձրացնում»,- հավելեց Հակոբյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *