Լեհաստանը 14 տարվա դադարից հետո կվերաբացի իր դեսպանատունը Դամասկոսում

Լեհաստանը նախատեսում է հաջորդ տարվա հունվարին վերաբացել իր դեսպանատունը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Այժմ Դամասկոսում է գտնվում Լեհաստանի լիազոր ներկայացուցիչը, որը պատասխանատու է դիվանագիտական ներկայացուցչության տարածքը անձնակազմի ընդունմանը նախապատրաստելու համար։ Խոսքն առաջին հերթին ավելի քան տասը տարի առաջ լքված շենքի վերանորոգման մասին է։ Թեև շենքը չի տուժել ռազմական գործողություններից, այն նորոգման կարիք ունի։

Լեհաստանի դիվանագիտական անձնակազմը Սիրիայից դուրս էր բերվել 2012 թվականին սկսված պատերազմի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *