Նոյեմբերի 14-ի լուսաբացը կմեկնարկի աստղային շքերթով․ 4 մոլորակ կշարվեն մեկ գծով

Վաղը՝ նոյեմբերի 14-ին, երկնքում տեղի կունենա հազվագյուտ և գեղեցիկ աստղագիտական երևույթ․ Մերկուրին, Վեներան, Մարսը և Յուպիտերը կշարվեն մեկ գծով՝ կազմելով «մոլորակների շքերթ»։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի աստղագիտության ոլորտի փորձագետ Եվգենի Բուրմիստրովը։

Երևույթը տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Մասնագետների խոսքով՝ մոլորակների շքերթին հետևելու համար անհրաժեշտ է երկնքին նայել լուսաբացից առաջ՝ արևածագից մոտ 1․5-2 ժամ առաջ։ Հայաստանի ժամանակով ամենահարմար ժամանակահատվածը կլինի վաղը առավոտյան՝ ժամը 06:00-06:30-ը։

Աստղագիտական այս պատկերը տեսնելու համար պետք է նայել արևելյան հորիզոնին։ Պարզ երկնքի և բաց հորիզոնի պայմաններում մոլորակները տեսանելի կլինեն անզեն աչքով․ հատկապես պայծառ կերևան Վեներան և Յուպիտերը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *