Հայ պատանիների արդյունքները՝ 2026 թ․ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ պատանիների արդյունքները Հունաստանի Կրետե կղզում անցկացված 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում․

«Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը։

Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 7-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում:

Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *