
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերվող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում: Մեծ հաշվով, Սահմանադրությունը պետք է արտացոլի այն հիմնարար սկզբունքները, որոնցով իր գոյության ընթացքում առաջնորդվելու է պետությունը և այն մեխանիզմները, որոնց միջոցով այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն, միս ու արյուն ստանան: Մինչդեռ ընթացիկ արտաքին քաղաքական նպատակները կարող են փոփոխական լինել, հընթացս վերագնահատվել»: