Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթնաժողովի շրջանակում

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Դրա մասին Տիխանովսկայան գրել է X սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության ղեկավարին Երևանում անցկացված գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և ջերմ ընդունելության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *