«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան

«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ներգրավված է եղել քաղաքական քննարկումների և հանդիպումների, մեղմ ասած, բավական ծանրակշիռ օրակարգում՝ այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների համատեքստում։ Քննարկումներ, որոնք, ինչ խոսք, կարող են ունենալ էական, գուցե նույնիսկ երկրի համար վճռորոշ նշանակություն։
     Սակայն այսքան անբովանդակ սոցիալական ակտիվություն վարչապետի կողմից, անկեղծ ասած, չեմ հիշում։
     Նախկինում նման կարևոր հանդիպումներից հետո Փաշինյանը գոնե զրույց էր ունենում սոցիալական հարթակներում, անդրադառնում քննարկումներին, ներկայացնում դրանց բովանդակությունը, իր գնահատականներն ու հնարավոր արդյունքները։ Այսինքն՝ փորձում էր հանրությանը տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների հետևում և ինչ նշանակություն կարող են ունենալ այդ հանդիպումները Հայաստանի համար։
     Հիմա, սակայն, իրավիճակն այլ է։ Վարչապետի սոցիալական հարթակները լցված են առօրյա, հաճախ անհետաքրքիր ու քաղաքական առումով որևէ բովանդակություն չպարունակող հրապարակումներով, մինչդեռ հանրության համար իսկապես կարևոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներն ու բովանդակային խոսակցությունը բացակայում են։
     Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է երկրի ղեկավարը հենց այն օրերին, երբ տեղի են ունենում Հայաստանի համար կարևորագույն քաղաքական քննարկումներ, հանրության հետ հաղորդակցվելու փոխարեն ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *