Ֆրանսիան հայ գերիների հարցն անհրաժեշտ պայման է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման համար

Ֆրանսիան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի լուծումը համարում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտ պայման։ Այս մասին նոյեմբերի 10-ին Սենատի նիստում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին կից արտաքին առևտրի և ներդրումների գրավչության հարցերով նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսյեն։

«Գերիների հարցն այս առումով շարունակում է մնալ նախապայման», – ընդգծել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը։

Ֆորիսյեն հայտարարել է, որ Փարիզը ուշադիր հետևում է Ադրբեջանում հայերի նկատմամբ դատական գործընթացներին և կոչ է անում արդար դատաքննություն անցկացնել։ Նա հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր գերիների ազատ արձակումը։

Հայտարարությունը հնչել է ի պատասխան սենատոր Մարի-Արլետ Կառլոտիի հարցի, որը բարձրացրել էր հայ գերիների և Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրները։ Նա հիշեցրել է 2026 թվականի փետրվարին Բաքվում կայացված դատավճիռների մասին և վկայակոչել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները՝ մեղադրյալների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *