
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Տոտալ շախմատի աշխարհի առաջնության երրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատարը նախ սպիտակ խաղաքարերով հաղթեց Կարլսենին, ապա սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց։
Երեք տուրից հետո Մարտիրոսյանը տասը միավորով միանձնյա առաջատարն է C խմբի։
Հաջորդ փուլում Հայկի մրցակիցը կլինի 2021 և 2023 թվականների աշխարհի փոխչեմպիոն Յան Նեպոմնյաշչին։