ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր միջոցառման շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովային։
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները հետաքրքիր և հեռանկարային կլինեն՝ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ կարևորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումը և նոր նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2027–2029 թվականների մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի» ստորագրման արարողությունը։