ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ Կիևին հարցրել է՝ արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց: Ուկրաինայի նախագահն ասել է, որ պատրաստ է այդ հարցը հանրային քննարկման դնել միայն անվտանգության երաշխիքների ամբողջական փաթեթ ստանալու դեպքում:

Ըստ Զելենսկու՝ նման քայլի համար ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործընկերները պետք է ապահովեն անվտանգության երաշխիքներ, ուկրաինական բանակի կայուն ֆինանսավորում և սպառազինություն, ինչպես նաև միջոցներ հատկացնեն երկրի վերականգնման համար:

Զելենսկու խոսքով՝ եթե ամերիկյան կողմը դա հաստատի ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ, ապա նա կհարցնի հասարակության կարծիքը: «Ես իրավունք չունեմ դա անել իմ հայեցողությամբ: Բայց պետք է հստակություն, որը դեռ չկա, և այս ամենը քննարկման փուլում է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի համաձայնի Սահմանադրության մեջ չեզոք կարգավիճակի ամրագրմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *