Տիգրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող WAKO-ի Եվրոպայի առաջնության մինչև 60 կգ քաշային կարգում։
Եզրափակչում Տիգրան Հարությունյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին։ Ընդհանուր առմամբ՝ չեմպիոնական տիտղոսին հասնելու ճանապարհին Հարությունյանը չորս հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով Լեհաստանի, Վրաստանի, Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Հարությունյանը վերջին 15 տարում WAKO-ի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած` Հայաստանի առաջին ներկայացուցիչն է։
Այս ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի միակ հաղթանակն է մրցաշարում։