Բաքուն բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան–Կիպրոս խաղի ժամանակ Արցախի դրոշի ցուցադրության պատճառով

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ–ին՝ Հայաստան–Կիպրոս խաղի ժամանակ «Արցախը չի մոռացվել» գրությամբ պաստառի և Արցախի դրոշի ցուցադրության առնչությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպման ժամանակ։

Իր դիմումում ասոցիացիան միջազգային ֆուտբոլային հանդիպման ժամանակ այդ խորհրդանիշների ցուցադրումն «անընդունելի» է որակել։ ԱՖՖԱ-ն նաև նշել է, թե «ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոններն արգելում են մարզադաշտերում քաղաքական, գաղափարական, կրոնական և սադրիչ բնույթի նյութերի տեղադրումը»։

ԱՖՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջահանգիր Ֆարաջուլաևի ստորագրությամբ նամակում կազմակերպությունը կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հետաքննություն անցկացնել, համապատասխան կարգապահական միջոցներ ձեռնարկել և «ապահովել նման միջադեպերի կանխումը հետագայում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *