«Արսեն Գևորգյանը բերդ մտել է առողջ, նրան բերդից մեզ հանձնել են անշնչացած», – ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խոսել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունում կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին։
Պատասխանատվությունը կրում է իշխանությունը, – ասել է Նարեկ Կարապետյանը, հավելելով պատճառն այն է, որ մարդկանց վարկաբեկում են առանց դատարանի որոշման. «սա բացատրում է մի բան, որ իշխանությունն իր քաղաքական փոքր շահերի համար մարդկանց վարկաբեկման պրոցես է իրականացնում, բայց դրա շատ վատ էֆեկտ է ունենում մեր հայրենակիցների վրա։ ՔՊ-ի այս գործելաոճը պետք է վերացվի մեր երկրում»։
Կարապետյանն անդրադարձել է նաև բանտերում, հատկապես` Նուբարաշենի ՔԿՀ-ում, անմխիթար պայմաններին և բուժօգնության խնդիրներին. «մարդը ինֆարկտ է ստացել, բժիշկ չի եղել։ Բուժակն է եկել և ցավազրկող ներարկել ինֆարկտ ստացած մարդուն»։
«Ուժեղ Հայաստանի» ղեկավարը պահանջում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում վիճակը և վերանայել էթիկետը. «մարդուն առանց մեղքի չի կարելի ենթարկել վարկաբեկման», – եզրափակել է Նարեկ Կարապետյանը։