Այսօր` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։