Մ-19 ԵԱ․ Ալբանիա – Հայաստան՝ 4։0

Կիպրոսում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի B6 խմբի Ալբանիա – Հայաստան հանդիպումը, որն ավարտվել է ալբանացիների խոշոր հաշվով հաղթանակով։

Հայաստանի հավաքականը դեռ խաղի 6-րդ րոպեից մնացել է 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտի արժանանալուց հետո խաղադաշտը լքել է պաշտպան Էդգար Պողոսյանը։

Թվային առավելությունն օգտագործելով՝ Ալբանիայի հավաքականը կարողացել է չորս գնդակ ուղարկել Հայաստանի դարպասը։ Երկու անգամ աչքի է ընկել Գաբրիել Կուլլան, իսկ Արմենդ Մուսլիկանն ու Ալեն Վուկայը գրավել են մեկական գոլ։

Այս հաղթանակից հետո Ալբանիայի Մ-19 հավաքականը 6 միավորով գլխավորում է B6 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում ալբանացիները 4։0 հաշվով առավելության էին հասել նաև Կիպրոսի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *