Մերաբ Դվալիշվիլին խնդրել է ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին և նրա ընկերներին

Մինչև 61 կգ քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին դիմել է ԱՄԷ-ի կառավարությանը՝ խնդրելով ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին և նրա ընկերներին, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում Մերաբի վրա հարձակումից հետո։

«ԱՄԷ-ի կառավարություն, կամ ով կարող է դա անել, խնդրում եմ՝ ազատ արձակեք այդ տղաներին։ Ես ուզում եմ, որ նրանք ազատության մեջ լինեն։

Խնդրում եմ, ազատ արձակեք նրանց։ Աղաչում եմ ձեզ։ Ի վերջո, մենք պարզապես մարտիկներ ենք, և նման բաներ պատահում են։ Բայց ես շատ եմ ուզում, որ նրանց ազատ արձակեն»,- ասել է Դվալիշվիլին RAF 14 մրցաշարում Մորաեսի դեմ մենամարտից հետո տված հարցազրույցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *