Դաղստանում սպանել են Ռուսաստանի սամբոյի առաջնության մրցանակակրին

Դաղստանում սպանվել է Ռուսաստանի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա Մագոմեդ Դավուդովը։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «Մարաքեշ» հանդիսությունների սրահի մոտ։

Միջոցառմանը մասնակցած մարզիկի ուղղությամբ շենքից դուրս գալուց հետո կրակ են բացել սև Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից։ Փամփուշտներից մեկը դիպել է Դավուդովի գլխին։ Վիրավորում ստացած մարզիկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Դավուդովի սպանության կասկածանքով ձերբակալվել է Մախաչկալայի 23-ամյա բնակիչ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *