Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ է տարել Նեյման Գրեյսիի նկատմամբ՝ Աբու Դաբիում RAF-ի ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում։ Խառը մարտերի (MMA) հայազգի մարզիկը հաղթեց մրցակցին 10։0 հաշվով։
Մենամարտն ավարտվեց առաջին մրցափուլում։
Այս հաղթանակից հետո RAF-ում Ծառուկյանի հաղթանակների և պարտությունների հարաբերակցությունը դարձել է 8-1։
Արմանը հաջորդ գոտեմարտը կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ Իլինոյսում կայանալիք RAF 15 մրցաշարում։ Նրա մրցակիցը կլինի Էնթոնի Փեթիսը։