
ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է. «նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները: Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ Երևանում 24 ժամվա ընթցքում, իսկ մարզերում 48 ժամվա ընթացքում: Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում: Նույնականացված քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, ընդհանուր՝ 13.950 դրամ: Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28.650 դրամին ավելանում է 60.000 դրամ, ընդհանուր՝ 88.650 դրամ: Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ: