
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վեց անօդաչու թռչող սարք է օգտագործել Բահրեյնի ռազմական բազայում գտնվող ԱՄՆ ՀՕՊ ռադարի վրա հարձակվելու համար, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ վեց անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Բահրեյնի … (ռազմական – խմբ.) բազայում գտնվող ԱՄՆ ՀՕՊ ռադարի վրա», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
«Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ի պատասխան ամերիկյան կողմի թշնամական գործողությունների։
Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը օրվա սկզբից ի վեր երկու անգամ իր X սոցիալական ցանցի էջում զգուշացրել է բնակիչներին հնարավոր սպառնալիքի մասին՝ կոչ անելով բնակիչներին պահպանել հանգստություն և ապաստան փնտրել անվտանգ վայրում։