Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ

Այժմ գլխավոր խնդիրն է Մոսկվայի և եվրոպական գործընկերների միջև ուղղակի շփման ապահովոււմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, ով անցնող շաբաթվա ընթացքում Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցեց Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցություններին Աբու Դաբիում, ապա հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:

Քուշների խոսքով՝ բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել, որոնք այժմ ուսումնասիրվում են: «Որոշ գաղափարներ կարող են հանգեցնել ճեղքումների, մյուսները կարող են զարգանալ և դառնալ նոր առաջարկներ, որոնք կօգնեն հաղթահարել մնացյալ տարաձայնությունները», – գրել է Դոնալդ Թրամփի փեսան X-ում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *