Լուծարված աշխատատեղերի թվաքանակն ավելացել է. Աշխատաշուկայի փոփոխվող պատկերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Տնտեսությունում աշխատատեղերի ստեղծումն ու կրճատումը բնական գործընթացներ են, որոնք անմիջական կապ ունեն գործող ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի հետ։

Սակայն երբ աշխատատեղերի ստեղծումը փոխարինվում է երկարատև կրճատումներով, իրավիճակը դառնում է մտահոգիչ՝ վկայելով տնտեսությունում ձևավորված կամ ձևավորվող խորքային խնդիրների մասին։


🟣 Երևանը՝ թանկ քաղաք ցածր գնողունակությամբ․ համեմատական պատկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանում նոր ստեղծված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 20․1 հզր։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 3․7 հզր-ով, իսկ 2025թ․ նույն եռամսյակի համեմատ՝ 2․5 հզր-ով։ Միևնույն ժամանակ, լուծարված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 16․4 հզր, ինչը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 2․2 հզր-ով, իսկ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0․7 հզր-ով․

Ըստ ոլորտների՝ կրճատված աշխատատեղերի զգալի մակարդակ՝ 3․9 հզր, արձանագրվել է պետական կառավարում, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտներում (O–Q)։ Նույն ոլորտներում նկատվել է նաև նոր ստեղծված աշխատատեղերի բարձր ցուցանիշ՝ 3․2 հզր։

Նշենք, որ 2026թ․ երկրորդ եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ O–Q ոլորտում նոր ստեղծված աշխատատեղերի թիվն աճել է 0․6 հզր-ով, իսկ կրճատված աշխատատեղերի թիվը նվազել է 0․2 հզր-ով։

Ֆինանսական, անշարժ գույքի, մասնագիտական, գիտական և տեխնիկական, վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտներում (K–N) 2026թ․ երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կազմել է 1․8 հզր, իսկ կրճատված աշխատատեղերի թիվը՝ 1․5 հզր։

K–N ոլորտում 2026թ․ երկրորդ եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ նոր ստեղծված աշխատատեղերի թիվը նվազել է 0․3 հզր-ով, իսկ կրճատված աշխատատեղերի թիվը՝ 0․2 հզր-ով։

  • Այսպիսով, նկատում ենք աշխուժության բարձր մակարդակ պետական հատվածում։ Նույնիսկ այն պարագայում, երբ ոլորտում եկամուտներն այնքան էլ բարձր չեն։ Արդյունքները ցույց են տալիս, որ կարիք կա ուշադրություն դարձնել մասնավոր հատվածին և հասկանալ այստեղ ոչ բավարար ակտիվության իրական պատճառները որոնք են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *