Մետրոյում 2016-ից ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է՝ հասելով մոտ 23 միլիոնի. Ավինյան

Մետրոպոլիտենում 2016-ից ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է, հասել է մոտ 23 միլիոնի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակը ևս ավելացել է, օրական մոտ 530 հազար վալիդացիա ենք ունենում։

▫️Երևան քաղաքում ավելացել են ավտոմեքենաները։ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և գնում են մեքենա»,– ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *