
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին: Այս մասին «Макс» հարթակում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նրա խոսքով՝ կամրջով երթևեկությունը սահմանափակված կլինի մոտավորապես մինչև կեսօր։
«Հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են բոլոր ծառայությունները»,- գրել է Աքսյոնովը։
Mash-ի տվյալներով՝ անօդաչու սարքերից մեկի մարտական մասն ընկել է կամրջի աջակողմյան կամարի վրա՝ Ղրիմի հատվածում։ Հարվածի հետևանքով կամարը տեսանելիորեն մոտ 15 աստիճանով թեքվել է։