Փաշինյանը մի շարք պաշտոնյաների գործողում է Եվրոպա ու Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին գործուղում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ երեխաների խնամքի համակարգերի բարեփոխումներին նվիրված նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով։ Թորոսյանը կմեկնի նաև Փարիզ՝ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 23-25-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն)՝ «Շենքերի տեղեկատվական մոդելավորման համաշխարհային ցուցահանդես. Մյունխեն 2026» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր հերթին 2026 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կլինի Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել)` «Եվրոգեոգրաֆիքս» ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

2026 թվականի նոյեմբերի 23-26-ը պատվիրակություն կմեկնի նաև Թուրքմենստան՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։

«Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին։ 3. Պատվիրակության անդամների՝ Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ 1) Դավիթ Խուդաթյանինը, Դավիթ Իվանյանինը, Նարեկ Ապիտոնյանինը և Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 2) Մնացական Սաֆարյանինը և Լուսինե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապե- տության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 3) Ժակ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 4) Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին. 5) Սևակ Քարամյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– ասված է որոշման մեջ:

Պետական բյուջեի հաշվին Եվրոպա կմեկնի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը․ նա 2026 թվականի նոյեմբերի 20-23-ը ներառյալ կլինի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու, առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *