Ավինյանն արձագանքել է Աննա Հակոբյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում խցանումների խնդրին՝ նշելով, որ դրանց հիմնական պատճառներից են ավտոմեքենաների թվի կտրուկ աճն ու երթևեկության մշակույթը։ Նա չի համաձայնել այն տեսակետին, թե խցանումները պայմանավորված են նորակառույց շենքերի ավելացմամբ։

Ավինյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Երևանի մետրոյից օգտվել է 23 միլիոն ուղևոր, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 12–13 միլիոն։

Նա նաև ընդգծել է, որ 2023 թվականից շինարարության համար սահմանված տուրքերը դարձել են քաղաքի ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման աղբյուր։ Նրա խոսքով՝ այդ միջոցներով կառուցվում և բարեկարգվում են բակեր, մանկապարտեզներ, ճանապարհներ, մայթեր և այլ հանրային տարածքներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհել էր Երևանի խցանումներից՝ դրանց պատճառների թվում մատնանշելով նաև քաղաքապետարանի տրամադրած շինարարական թույլտվությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *