
«USS Theodore Roosevelt» ատոմային ավիակիրը մուտք է գործել Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի՝ հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։ Դրա ժամանումից հետո Իրանից հարավ-արևելք այժմ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ավիակրային հարվածային խումբ։
Axios-ի հաղորդմամբ՝ սա վկայում է ԱՄՆ ռազմածովային ուժերի անսովոր բարձր մակարդակի ներկայության մասին՝ Իրանի հետ ավելի քան յոթ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։
Ավիակրից բացի, այս երրորդ հարվածային խմբի կազմում են «USS Chosin» հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ «USS Paul Hamilton»-ը և «USS Decatur»-ը, ինչպես նաև «Seahawk» անվանումով միջին չափի անօդաչու նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, մակերևութային և ստորջրյա դիտարկման, ինչպես նաև վաղ նախազգուշացման առաքելությունների համար։
Ժամանած երրորդ հարվածային խմբի կազմում, բացի ավիակրից, ընդգրկված են «USS Chosin» հրթիռային հածանավը, «USS Paul Hamilton» և «USS Decatur» երկու էսկադրային ականակիրները, ինչպես նաև «Seahawk» միջին չափի անօդաչու նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, ջրի մակերևույթի և ստորջրյա իրադրության վերահսկման, ինչպես նաև վաղ նախազգուշացման խնդիրների կատարման համար։
Ներկայումս Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, մարտական հերթապահություն են իրականացնում «USS George Washington» և «USS George Bush» ավիակիրները։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։ Իրանի մերձակայքում նրանց հետ միասին տեղակայված են նաև մեկ հրթիռային հածանավ, 11 հրթիռային էսկադրային ականակիր և «USS Miguel Keith» արշավախմբային ռազմածովային բազան։
Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու էսկադրային ականակիր գտնվում է Կարմիր ծովում, ևս չորսը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալներով՝ ենթադրվում է, որ «USS Theodore Roosevelt»-ը կփոխարինի «USS George Washington» ավիակրին, որը Մերձավոր Արևելքում է գտնվում օգոստոսի 19-ից։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն որոշ ժամանակ կպահպանի տարածաշրջանում երեք ավիակրային հարվածայիբն խմբերի միաժամանակյա ներկայությունը: