
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև այս տարվա վերջ։
Այս մասին ադրբեջանական Trend-ին հայտնել նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։
Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 10-12-ը՝ Ադրբեջանում։