ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն


Քաղաքականություն


Եվրոպան սերտորեն ներգրավված կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններում՝ E5+ԵՄ ձևաչափով։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

E5 խմբում ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը։

Ֆոն դեր Լայենը նաև վերահաստատել է Ուկրաինային առավելագույն աջակցություն ցուցաբերելու և Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու Եվրամիության հանձնառությունը։

Նրա խոսքով՝ Ստուբի հետ քննարկել են նաև Եվրամիության ընդլայնման հարցը։ Կողմերը համաձայնել են, որ ավելի մեծ և ուժեղ Եվրամիությունը կնպաստի ավելի բարեկեցիկ և անկախ Եվրոպայի ձևավորմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *