«Ուշ չի, հիմա էլ կարաս ծառայես», «հնարավո՞ր ա Արցախում ծառայեմ»․ բանավեճ՝ Սասուն Միքայելյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)

«Ուշ չի, հիմա էլ կարաս ծառայես», «հնարավո՞ր ա Արցախում ծառայեմ»․ բանավեճ՝ Սասուն Միքայելյանի և Էդգար Ղազարյանի միջև

«Մենք կարող ենք ունենալ քաղաքացիներ, որոնք տարբեր բնագավառներում ունեն բացառիկ ունակություններ և պետությունը դա պետք է գնահատի, դրանք առանձնակի դեպքեր են, իսկ 18 տարեկան լրացածները բոլորը պետք է մեկնեն զինվորական ծառայության։ Իմ օրինակը բերեմ․ ես տարկետման իրավունքից օգտվել եմ, հետո գիտական աստիճան ունենալով և մասնագիտական գործունեության հիմքով ազատվել եմ ծառայությունից, բայց եթե ես հետագայում բանակից առհասարակ ազատված չլինեի, իմ կյանքը խաթարվելու էր, որովհետև եթե պիտի ես 26 տարեկանում գնայի բանակ՝ ոչ ամուսնանալու էի, ոչ աշխատանք էի ընդունվելու․․․ Այսինքն, եթե ես պիտի բանակ գնայի՝ ճիշտը 18 տարեկանն է»,- ԱԺ-ում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարայնը։
     «Էդ լավ ա, որ Ղազարյանը միշտ գալիս ա, որովհետև սա պաշտպանության հանձնաժողով ա, կռիվ պետք ա ստեղ։ Ղազարյա՛ն ջան, իսկ քեզ հլը ուշ չի ծառայելու, հիմի էլ կարաս ծառայես»,- արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը։
     «Իսկ հնարավո՞ր ա Արցախում ծառայեմ»,- Էդգար Ղազարյանի արձագանքին ի պատասխան՝ ՔՊ-ականը նշեց․ «Արի՛, ցավդ տանեմ, ես մեծ սիրով կտանեմ քեզ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *