«Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով»․ Ֆոն դեր Լայեն

«Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով»․ Ֆոն դեր Լայեն

Եվրոպան ակտիվորեն կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ «Ե5+ԵՄ» ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրույցից հետո։ «Միևնույն ժամանակ մենք առավելագույն աջակցություն կապահովենք Ուկրաինային և Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշում կգործադրենք»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Եվրոհանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային՝ հակամարտության ավարտին ուղղված ջանքերի համար։

Ե5 ձևաչափում ընդգրկված են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը՝ որպես պաշտպանական ոլորտի ամենամեծ բյուջեներ ունեցող եվրոպական երկրներ։ Եվրոհանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այս երկրների ներկայացուցիչները կկազմեն եվրոպական բանակցային թիմը, որի կազմը ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են նոյեմբերի 13-ին՝ Դուբլինում կայացած գագաթնաժողովում։ Politico-ի և Bloomberg-ի տվյալներով՝ երկրները տեխնիկական մակարդակով քննարկումներին կմասնակցեն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *