Բանգլադեշ պետությունում հագուստի ոլորտի աշխատողների զանգվածային գործադուլների պատճառով H&M-ը և Zara-ն կարող են զրկվել իրենց հագուստից․ գրում է BBC-ն։
Հագուստի տասնյակ ֆաբրիկաներ փակվել են աշխատողների գործադուլի պատճառով։ Աշխատակիցները պահանջում են ամսական 30․000 տակա (մոտավորապես 87.000 դրամ) նվազագույն աշխատավարձ։
Ներկայում Բանգլադեշում ամսական նվազագույն աշխատավարձը 12.500 տակա է (մոտավորապես 36.000 դրամ), սակայն աշխատողները պնդում են, որ սա բավարար չէ կյանքի թանկանալու հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար։
Նոյեմբերի 15-ի առավոտյան ցուցարարները հավաքվել են Գազիպուրի Դաքքա-Թանգեյլ մայրուղում՝ ճանապարհը փակելու համար։ Երթևեկությունը մոտ մեկ ժամով դադարեցվել է, որից հետո միջամտել են իրավապահ մարմինները։ Ոստիկանապետ Մոհամմադ Ամջադ Հոսեյնը հայտարարել է, որ քաղաքի ֆաբրիկաները փակվել են գործադուլի սկսվելուց հետո։
Բանգլադեշում աշխատում է մոտ 4 միլիոն մարդ, որոնք հագուստ են արտադրում խոշոր ապրանքանիշերի համար, այդ թվում՝ H&M-ի, Primark-ի և Zara-ի։