Լրագրող Բորիս Մուրազին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ «Համախմբված ընդդիմության օրակարգը. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում բովանդակային քննարկում է ծավալվել, և ինքը փաստարկներով ներկայացրել է իր տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները նպաստում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրակարգի առաջմղմանը։
Հիշեցնենք, որ բանավեճի ընթացքում Մուրազիի և Մկրտչյանի միջև փոխադարձ վիրավորանքներից հետո ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Վիճաբանության ընթացքում հնչել էին նաև կողմերի ծնողներին ուղղված վիրավորական արտահայտություններ։
Մուրազին նշել է, որ գոհ է միջադեպի ամբողջական ցուցադրումից, քանի որ հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել տեսնելու, թե ինչպես է սկսվել հակամարտությունը։
«Ե՛վ բովանդակային մասն էր լավ, և՛ ՔՊ-ի այդ քարոզչի դաստիարակչական հատվածը»,- հայտարարել է լրագրողը՝ հույս հայտնելով, որ հեռուստադիտողները ճիշտ են գնահատել տեղի ունեցածի հաջորդականությունը։