
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ, եթե ադրբեջանցի զինվոր է անցնում ՀՀ պետական սահմանը և որևէ բան չի լինում՝ վերադարձնում ենք։ Սա ՀՀ օրենքի ո՞ր կետի համաձայն է արվում»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։
«Նման դեպքեր եղել են նաև արցախյան պատերազմի ժամանակ, ես չեմ կարող ասել՝ օրենքի որ կետի համաձայն»,- պատասխանեց Միքայելյանը։
«Զինվորական եք, տեղյա՞կ չեք»,- լրագրողի դիտարկմանը՝ ՔՊ-ականն ասաց․ «Հասկանում եմ՝ զինվորական եմ, դու մի տար ուրիշ ուղղությամբ, ես իմ երկրի պաշտպանն եմ, մինչև այսօր էլ պաշտպանում եմ։ Լսի՛, ինձ դաս մի տուր, ես գիտեմ՝ ինչն ինչ ա»։