
«Նայիրի Հունանյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ տեղեկություննե՞ր կան», «դուք Նաիրի Հունանյանին երբևէ հանդիպե՞լ եք այս ընթացքում, չեք կարծո՞ւմ, որ նրան պետք է հարցաքննել»,- լրագրողները դիմեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին։
«Բայց ի՞նչ կապ ունի Հոկտեմբերի 27-ն այսօրվա նախագծի հետ, գրավոր գրեք՝ ես ձեզ կպատասխանեմ։ Ես պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել, եթե կապ ունի այսօրվա քննարկման հետ»,- ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, ինչը կասկածելի է թվում։