Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում․ Կոբախիձե

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը կկայանա առաջիկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ ոչ թե Թբիլիսիում կամ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում։

«Մենք այդ մասին կտեղեկացնենք հանրությանը», — հավելել է Կոբախիձեն։

Վարչապետն ընդգծել է, որ Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև շփումներն ակտիվորեն շարունակվում են, իսկ հանդիպմանը կքննարկվեն բանակցային ձևաչափով նախատեսված բոլոր հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *